ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան։ Ես ուղղակի ուզում եմ համոզվել, որ նրա ասածը միայն դա է, ոչ ավե               
 

Անհատույց խոստովանանք

Անհատույց  խոստովանանք
10.02.2025 | 11:17

Գնում ենք հյուսիս՝

թողած շապիկները բառերի,

որ մանկան մաշկի պես են բուրում,

թողած ողորմությունը հեգնանքի,

որով պատսպարվել ենք թվացյալ հնձաններում՝

մենությունը գրկած:

Թողած մեղեդին, որի մեջ իմ, քո, բոլորիս աչքերն են՝ թռիչքներից առաջ,

և գույները, որոնց մատների մեջ ժամանակը դառնում է առաձգական:

Գնում ենք...

Մեր հետքից՝

անտառները, ուր քաղցրանում է մեղքը՝

սերմնացանի աչքից հեռու,

ծովերը, որ վախենում են վախճանից մեր ինքնության,

անապատները, որ թալկանում են մեղեդու բույրից,

և Լեռը, ում փեշերի տակ մարմրում են մեր հուշերի ստվերները:

Գնում ենք հյուսիս,

ուր մարմինը թափանցիկ է, ու հոգին՝ ջրհոսի մատույցներում,

ուր սերը կաթում է կարոտի բեկորներից՝

իբրև անհատույց խոստովանանք,

ուր չասված բառերը մարգարիտներ են,

որ այլևս ոչ ոք չի կրելու

ժամանակի նեղլիկ ու փոշոտ

փողոցներում:

Սոս Մնացականյան

Դիտվել է՝ 7490

Մեկնաբանություններ